Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-06-14-ից մինչև 2017-04-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳԻՐՔԸ

Բույսերի կարմիր գիրքը վարվում է հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական տեսակների և համակեցությունների հաշվառման, պահպանության, վերարտադրության և օգտագործման գիտականորեն հիմնավորված հատուկ միջոցառումների մշակման և իրագործման, ինչպես նաև դրա մասին բնակչությանը իրազեկ պահելու նպատակով:

Բույսերի կարմիր գրքում գրանցման համար հիմք են դառնում բույսերի տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները:

Բույսերի կարմիր գիրքը կազմվում է` հիմք ընդունելով բուսական աշխարհի պետական հաշվառման արդյունքները: Բույսերի կարմիր գիրքը պարբերաբար վերահրատարակվում է:

Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում բույսերի տեսակները գրանցելու և դուրս գրելու վերաբերյալ եզրակացությունը տալիս է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովը:

Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքի հանձնաժողովի ստեղծումը և գործունեությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կարմիր գրքի վարման կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։