Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 27.2. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 27.2. Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը

1. Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները կարող են օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:

2. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-74-Ն)

3. Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի թույլտվությամբ՝ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման նպատակով լիազորված մարմնի տրամադրած թույլտվության համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով։

Կիսաազատ պայմաններում պահվող՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների՝ սկսած երկրորդ կենսունակ սերնդից, օգտագործման ենթակա քանակությունը համարվում է օգտագործողի սեփականությունը և կարող է օգտագործվել սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված օգտագործման տեսակներին համապատասխան:

Օրինական ճանապարհով ձեռք բերված անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարվում են ձեռք բերողի սեփականությունը:

4. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-74-Ն)

5. Կիսաազատ պայմաններում պահվող` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնություն են բաց թողնում սույն օրենքի 14 հոդվածով սահմանված՝ կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի եզրակացությամբ տրված չափաքանակներին համապատասխան:

6. Որսի կամ այլ եղանակներով վայրի կենդանիներին օգտագործելու թույլտվություն չի կարող տրվել, եթե տվյալ տարածքում համապատասխան կենդանիների միջին քանակը ցածր է լիազորված մարմնի սահմանած նվազագույն չափաքանակից:

7. (մասն ուժը կորցրել է 23.03.22 ՀՕ-74-Ն)

8. Վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ (բացառությամբ լիազորված մարմնի հաստատած՝ պահման թույլտվություն չպահանջող վայրի կենդանիների ցանկում ընդգրկված կենդանիների) կարող են ձեռք բերել լիազոր մարմնի կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ այդպիսի թույլտվություն ստացած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հետ վայրի կենդանիներ պահելու պայմանագիր ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք:

9. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների առքն ու վաճառքն իրականացվում են վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող պայմաններում: Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների, դրանց արգասիքների և մասերի առքն ու վաճառքն իրականացվում են լիազորված մարմնի սահմանած պայմաններն ու պահանջները բավարարող վայրերում:

10. Վայրի կենդանիների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիների տեղափոխումն իրականացվում է վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկություններից բխող ու գոյատևման համար անհրաժեշտ կարիքները բավարարող փոխադրամիջոցներով։

(27.2-րդ հոդվածը լրաց. 26.03.14 ՀՕ-6-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.22 ՀՕ-74-Ն)

(23.03.22 ՀՕ-74-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 28. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողն իրավունք ունի`

ա) ինքնուրույն ընտրել կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման տեսակները.

բ) իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները.

գ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:

ՀՈԴՎԱԾ 29. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողը պարտավոր է`

ա) գործել բնության պահպանության մասին օրենսդրության պահանջներին համապատասխան.

բ) ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը.

գ) չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը.

դ) կատարել պայմանագրային պարտականությունները.

ե) իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով.

զ) աջակցել պետական մարմինների գործունեությանը` կենդանական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար.

է) ժամանակին մուծել կենդանական աշխարհից օգտվելու համար սահմանված վճարները.

ը) չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները.

թ) հատուցել Հայաստանի Հանրապետության բնապահպանության օրենսդրության խախտման հետևանքով պատճառված վնասը:

ՀՈԴՎԱԾ 30. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունքը դադարում է`

ա) սույն օրենքի 29 հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

բ) կենդանական աշխարհի օբյեկտները պետական կամ հանրային կարիքների համար օգտագործելիս պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործողի կամավոր հրաժարման դեպքում.

դ) կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործող ձեռնարկության կամ կազմակերպության լուծարման դեպքում.

ե) պայմանագրային ժամկետներն ավարտվելու դեպքում.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 31. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի արդյունավետ պահպանությունը և շարունակական օգտագործումն ապահովելու նպատակով պետությունն օգտագործողների նկատմամբ կիրառում է տնտեսական խթանման հետևյալ միջոցները`

ա) բյուջետային հատկացումներ` կենդանական աշխարհի վերականգնման նպատակով (եթե այն խախտվել է ոչ օգտագործողի մեղքով).

բ) բյուջետային հատկացումներ` կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրությունն իրականացնելու նպատակով.

գ) բյուջետային հատկացումներ` էկոլոգիապես մաքուր կենդանական հումքի մթերման և կենդանական աշխարհի պաշտպանության անվնաս տեխնոլոգիաներ և մեթոդներ ներդնելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։