Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2016-05-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՁԵՎԵՐԸ

Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները

գործել է մինչև 2016-05-06Բացել ARLIS-ում

Հոդված 4. Քաղաքացիական պաշտպանության սկզբունքները

Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը պետության կարևորագույն գործառույթներից մեկն է և ազգային անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասն է:

Պետությունը քաղաքացիական պաշտպանության խնդիրներին պատրաստվում է նախապես` խաղաղ պայմաններում:

Քաղաքացիական պաշտպանության սկզբունքներն են՝

ա) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում.

բ) քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների.

գ) քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։