Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2.1-ին կետի «ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման» բառերը փոխարինել «կառուցվածքային փոփոխության» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ոստիկանության ծառայողների վրա:»։