Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից։

2. Ոստիկանության այն ծառայողները, որոնք ցանկություն են հայտնել սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորումն անցնել վերապատրաստումից հետո, այդ իրավունքը կարող են իրացնել 2024 թվականի հունվարի 1-ից հետո՝ Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած ժամանակացույցի համաձայն:

3. Ոստիկանությունում այլ պաշտոնի կամ ծառայության փոխադրվող, ինչպես նաև առաջխաղացման կարգով նշանակվող ոստիկանության ծառայողների համար ատեստավորման կամ վերապատրաստման պարտադիր պահանջը գործում է 2024 թվականի հունվարի 1-ից:

4. Ոստիկանության գործող կառուցվածքում ներառված, սակայն ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո գործունեությունը դադարեցնող աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, իսկ գործունեությունը դադարեցնող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների այն ծառայողների ցանկը, որոնք ենթակա չեն ատեստավորման, սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

5. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023 թ. ապրիլի 28

Երևան

ՀՕ-135-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։