Հոդված 7
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը և կոմիտեն ընդունում են՝
1) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը.
2) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի մասով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը.
3) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-23-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 27-րդ, 31-րդ կետերի մասով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 16-ը.
4) սույն օրենքի 1-ին հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 25-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող՝ Օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 28-30-րդ և 35-րդ կետերի մասով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 16-ը:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. մայիսի 8
Երևան
ՀՕ-139-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մայիսի 2023 թվական: