Հոդված 4.1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
Հոդված 4.1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
1) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման համակարգումը.
2) աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.
3) աղբահանության ժամանակակից տեխնոլոգիաների, թափոնների հավաքման, տեսակավորման, տեղափոխման, պահպանման, անվտանգ հեռացման, առաջացող աղբի քանակի նվազեցմանն ուղղված մեխանիզմների ներդրումը.
3.1) սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին.
3.2) hաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման տարածաշրջանային գոտիավորված սխեմաները.
3.3) հաստատում է գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմերը.
4) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
(4.1-ին հոդվածը լրաց. 22.05.18 ՀՕ-330-Ն, 10.09.19 ՀՕ-165-Ն, 13.04.23 ՀՕ-137-Ն)
(13.04.23 ՀՕ-137-Ն օրենքն ունի անցումային դրույթ)