Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 112-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 112-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 112. Կենդանիների կարանտինային կանոնները և անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները խախտելը
Կենդանիների կարանտինային կանոնները և անասնաբուժական-սանիտարական մյուս կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկի չափով:»: