Հոդված 112.7. Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելը և դրանցից հրաժարվելը
Հոդված 112.7. Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելը և դրանցից հրաժարվելը
Պարտադիր հակահամաճարակային կանխարգելիչ (կենդանիների ախտորոշում, պատվաստում) միջոցառումները ոչ լիարժեք իրականացնելը և դրանցից հրաժարվելը, որը կարող է հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ`
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկի չափով:
Տուգանքի վճարումը ֆիզիկական և պաշտոնատար անձանց չի ազատում թույլ տված խախտումները վերացնելու պարտականությունից:»: