Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 238. Անասնաբուժական պետական հսկողության մարմինները

Անասնաբուժական պետական հսկողության մարմինները քննում են սույն օրենքի 112-112.7-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Անասնաբուժական պետական հսկողության մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր անասնաբուժական պետական տեսուչը, նրա տեղակալը՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև չորսհարյուրապատիկի չափով,

անասնաբուժական պետական տեսչության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երեքհարյուրապատիկի չափով,

մարզերի անասնաբուժական պետական տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասներեքապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով,

պետական սահմանի և տրանսպորտի անասնաբուժական պետական հսկողության տեսուչները՝ տուգանք ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Պետական անասնաբուժական հսկողության մարմինների պաշտոնատար անձինք տուգանքը կարող են տեղում գանձել՝

շուկաներում՝ կենդանիների (այդ թվում` թռչունների ու ձկան), կենդանական ծագմամբ մթերքների ու հումքի և այլ սննդամթերքների վաճառքի անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար,

երկաթուղային և օդային տրանսպորտում, կենդանիների անցման ճանապարհներին, կենդանիների, կենդանական ծագմամբ մթերքների և հումքի փոխադրման անասնաբուժական-սանիտարական կանոնները խախտելու համար,

պետական սահմանի վրա՝ օտարերկրյա պետություններից կենդանիների (այդ թվում` թռչունների, ձկների և մեղուների) վարակիչ հիվանդություններ մուտք գործելուց Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության անասնաբուժական- սանիտարական կանոնները խախտելու համար:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։