Հոդված 17. ԶԵՆՔԻ և ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ և ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Հոդված 17. ԶԵՆՔԻ և ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ և ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Մարտական զենքի և դրա փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների ներկրումը և արտահանումն իրականացվում է ներքին գործերի հանրապետական մարմնի թույլտվությամբ, իսկ կառուցվածքով զենքի նմանվող իրերինը` ներքին գործերի հանրապետական մարմնի համաձայնությամբ` նշված զենքի և դրա փամփուշտների ու կառուցվածքով զենքի նմանվող իրերի սերտիֆիկացումից հետո:
Զենքի և դրա փամփուշտների ներկրումը կարող են իրականացնել մատակարար իրավաբանական անձինք, իսկ արտահանումը` զենքի արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:
Այլ անձանց կողմից զենքի ներկրումը և արտահանումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Սպորտային, որսորդական, ինքնապաշտպանական, գազային և օդաճնշիչ զենքի եզակի օրինակների ներկրումը և արտահանումն իրականացվում է ներքին գործերի հանրապետական մարմնի թույլտվությամբ` սույն օրենքի պահանջներին համապատասխան: