Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածում՝
1) 12-րդ բաժնի 12.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.
1. փորձաքննության գործընթացի իրականացման համար՝
ա) նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով, բացառությամբ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման կամ հանքանյութի վերամշակման, որի համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով
բ) նախատեսվող գործունեության Բ կատեգորիայի տեսակների փաստաթղթերի փորձաքննության համար՝ բազային տուրքի 300-ապատիկի չափով
2. հայտի ուսումնասիրության համար՝ բազային տուրքի 15-ապատիկի չափով».
2) 12-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.6-րդ կետով.
«12.6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ
ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության
մշակման լիցենզիայի տրամադրման համար՝ բազային տուրքի
30-ապատիկի չափով»: