Գլուխ 4 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 17.1. Հայցի ապահովման միջոցներ կիրառելու պայմանները
Հոդված 17.1. Հայցի ապահովման միջոցներ կիրառելու պայմանները
1. Սույն օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոցներ կիրառելու դիմում ներկայացնող կողմն արբիտրաժային տրիբունալին հիմնավորում է, որ հայցի ապահովման միջոց չկիրառելու դեպքում կհասցվի այնպիսի վնաս, որը հնարավոր չէ համապատասխանաբար վերականգնել վնասները հատուցելու միջոցով, և այդ վնասը զգալիորեն կգերազանցի այն վնասը, որը կհասցվի այն կողմին, որի նկատմամբ կիրառվելու է միջոցը:
(17.1-ին հոդվածը լրաց. 19.06.15 ՀՕ-76-Ն)