Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-25-ից մինչև 2023-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 4.2 · ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌԵԼԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 17.6. Ծախսերը

գործել է մինչև 2023-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 17.6. Ծախսերը

1. Հայցի ապահովման միջոց կամ նախնական կարգադրություն սահմանված լինելու դեպքում արբիտրաժային տրիբունալը վեճն ըստ էության լուծող որոշման մեջ կամ միջանկյալ դատական ակտում անդրադառնում է այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասներին, ինչպես նաև կարող է արձանագրել, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր:

2. Հայցի ապահովման միջոց սահմանելու դիմում կամ նախնական կարգադրություն տալու մասին միջնորդություն ներկայացնող կողմը պատասխանատվություն է կրում այդ հայցի ապահովման միջոցի կամ կարգադրության հետևանքով ցանկացած կողմի հասցված բոլոր վնասների համար, եթե արբիտրաժային տրիբունալը հետագայում որոշում է, որ տվյալ հանգամանքներում հայցի ապահովման միջոցը կամ կարգադրությունը չպետք է սահմանվեր: Արբիտրաժային տրիբունալը վնասների հատուցման մասին հարցը լուծում է վերջնական վճռում:

3. Արբիտրաժային տրիբունալը սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցերին անդրադառնում է միջանկյալ դատական ակտի ընդունմամբ իր նախաձեռնությամբ կամ այն կողմի միջնորդությամբ, որի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովումը կամ ընդունվել նախնական կարգադրությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։