Գլուխ 3 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԿԱԶՄԸ
Հոդված 10. Արբիտրների թիվը
Հոդված 10. Արբիտրների թիվը
1. Արբիտրների թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ և պետք է լինի կենտ: Այն դեպքում, երբ արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված է արբիտրաժային տրիբունալի ձևավորում զույգ կազմով, ապա արբիտրների թիվը պետք է մեկով ավելացվի: Այս դեպքում ավելացվող արբիտրն ընտրվում է սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգով:
2. Արբիտրների թվի շուրջ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում արբիտրաժային տրիբունալը ձևավորվում է երեք արբիտրի կազմով: