Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-07-18-ից մինչև 2016-11-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԿԱԶՄԸ

Հոդված 12. Բացարկ հայտնելու հիմքերը

գործել է մինչև 2016-11-26Բացել ARLIS-ում

Հոդված 12. Բացարկ հայտնելու հիմքերը

1. Որպես արբիտր հնարավոր նշանակման մասին առաջարկ ստացած անձը պարտավոր է հայտնել ցանկացած այնպիսի հանգամանքների մասին, որոնք կարող են հիմնավոր կասկած առաջացնել նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ: Արբիտրը իր նշանակման պահից և արբիտրաժի ամբողջ ընթացքում՝ մինչև արբիտրաժային տրիբունալի կողմից վերջնական վճռի կայացումը կամ արբիտրաժային վարույթի որևէ այլ ձևով ավարտը, պարտավոր է կողմերին անհապաղ հայտնել ցանկացած այդպիսի հանգամանքների մասին, եթե նա ավելի վաղ չի հայտնել վերջիններիս դրանց մասին:

2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում:

3. Կողմը կարող է բացարկ հայտնել իր կողմից կամ իր մասնակցությամբ նշանակված արբիտրին միայն այնպիսի հիմքերով, որոնք իրեն հայտնի են դարձել նշանակումից հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։