Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-25-ից մինչև 2023-01-07։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՏՐԻԲՈՒՆԱԼԻ ԿԱԶՄԸ

Հոդված 15. Արբիտրի փոխարինումը

գործել է մինչև 2023-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 15. Արբիտրի փոխարինումը

1. Եթե արբիտրի լիազորությունները դադարում են սույն օրենքի 13-րդ հոդվածով կամ 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կամ որևէ այլ պատճառով ինքնաբացարկ հայտնելու կամ կողմերի համաձայնության ուժով կամ այլ հիմքերով, ապա նոր արբիտրը նշանակվում է նույն կարգով, որով նշանակվել էր փոխարինվող արբիտրը:

2. Եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ, երբ սույն օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներին համապատասխան` փոխարինվում է միանձնյա արբիտրը կամ արբիտրաժային տրիբունալի նախագահողը, ապա նախկինում անցկացված բոլոր լսումները նորից են վերսկսվում, իսկ եթե փոխարինվում է ցանկացած այլ արբիտր, ապա այդպիսի լսումները կարող են վերսկսվել արբիտրաժային տրիբունալի հայեցողությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։