Հոդված 32. Արբիտրաժի ավարտը
Հոդված 32. Արբիտրաժի ավարտը
1. Արբիտրաժն ավարտվում է արբիտրաժային տրիբունալի կողմից վճռի կամ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշման կայացմամբ:
2. Արբիտրաժային տրիբունալը արբիտրաժի ավարտի վերաբերյալ կայացնում է որոշում այն դեպքում, երբ`
1) հայցվորը հրաժարվում է հայցից, բացառությամբ, երբ պատասխանողն առարկում է գործի վարույթի ավարտման դեմ, և արբիտրաժային տրիբունալը ճանաչում է նրա օրինական շահը վեճի վերջնական կարգավորման հարցում.
2) կողմերը պայմանավորվում են վարույթի դադարեցման վերաբերյալ.
3) արբիտրաժային տրիբունալը գտնում է, որ գործի քննության շարունակումը որոշակի պատճառներով դարձել է ավելորդ կամ անհնարին:
3. Արբիտրաժային տրիբունալի լիազորությունները դադարում են արբիտրաժի ավարտի հետ միաժամանակ` սույն օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթների հաշվառմամբ: