Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ հոդվածներով.
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ հոդվածներով.
«Հոդված 3.2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները
1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են մինչև երկու կիլոգրամ քաշով ներհանրապետական հասարակ, գրանցված նամակագրական թղթակցության ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:
2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները ներառում են՝
1) հասարակ նամակագրական թղթակցության՝ նամակների, փոստային բացիկների, փաթեթների և փոքր փաթեթների առաքման ծառայությունները.
2) գրանցված նամակագրական թղթակցության՝ նամակների, փոստային բացիկների, փաթեթների և փոքր փաթեթների առաքման ծառայությունները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը երաշխավորում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը: Այն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման պարտավորությունը պատվիրակում է փոստային կապի ազգային օպերատորին:
4. Փոստային կապի ազգային օպերատորը ներհանրապետական փոստային առաքանիների առաքումն իրականացնում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած հասանելիության պահանջներին համապատասխան:
5. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցվում են փոխհատուցվող հրապարակային պայմանագրի հիման վրա:
6. Փոստային կապի ազգային օպերատորը պայմանագրային հիմունքներով ապահովում է այլ փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի ոչ խտրական մուտքը իր ենթակառուցվածքներ: