Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «բ», «գ» և «դ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններից օգտվելու մատչելիության, հասանելիության և ոչ խտրական փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման ապահովումը.
գ) փոստային առաքանիների տարանցման ազատության և փոստային կապի բնագավառում միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման ապահովումը.
դ) փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարության ապահովումը.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.
«զ) փոստային կապի ունիվերսալ ծառայություններ մատուցողի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների տրամադրման կենսունակ և կայուն ապահովումը:»: