Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն 9
1997 Թ. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍԱԿԱԳՆԵՐ ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Նախագահությամբ` Վ. Մովսիսյանի
25.11.1996 թ.
Հանձնաժողովի անդամներ`
Շիշմանյան Միրոն ՀՀ արդյունաբերության առաջին փոխնախարար
Միքայելյան Միքայել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի պետական կարգավորման վարչության պետ
Գալստյան Արեգ
ՀՀ էներգետիկայի նախարարության գիտության և կադրերի վերապատրաստման վարչության պետ
Երանոսյան Մարտուն
ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի ծախսերի պլանավորման վարչության պետ
Հրավիրված էին`
Կարապետյան Արսեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ
Պետրոսյան Ռոլանդ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի և վառելիքի բաժնի պետ
ՔՆՆԱՐԿՎԵՑ`
1. 1997 թ. էլեկտրաէներգիայի սակագների սահմանման հարցը:
2. Սակագնային քաղաքականության իրականացման ժամանակացույցը:
3. Գիշերային սպառման համար զեղչ սակագնի ներդրման հարցը:
Քննարկումների ընթացքում ուշադրություն դարձվեց էներգետիկ համակարգի կայունացման, առկա հզորությունների հուսալի և անվտանգ շահագործման համար անհրաժեշտ հրատապ միջոցառումների վրա: Սակայն այդ միջոցառումների հետ կապված բոլոր ծախսերը (հաշվարկները կցվում են) կբերեն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը միջինը մինչև 25 դրամ/կվտժ, որը, հաշվի առնելով տնտեսության վճարունակությունը, ինչպես նաև արտասահմանյան օգնության և վարկային ծրագրերի առկայությունը, ներկայումս ընդունելի չէ:
Նկատի ունենալով վերը նշվածը, Հանձնաժողովը ընդունելի համարեց բնականոն սակագների անցնել աստիճանաբար` 2-3 տարվա ընթացքում, իսկ 1997 թ. համար նախատեսելով միջին տարեկան 18.6 դրամ սակագնի կիրառումը: Անհրաժեշտ ծախսերն ապահովող և առաջարկվող սակագների կիրարկման դեպքում միջոցների ճեղքվածքը (100 % վճարումների դեպքում) կկազմի մոտ 58 մլն $:
Առաջացած ճեղքվածքը նախատեսվում է փակել վարկային ծրագրով, տեխնիկական և մարդասիրական օգնությամբ ակնկալվող ֆինանսական ռեսուրսներով, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից 1997 թ. համակարգի զարգացմանը ուղղված մոտ 8 մլն $ կապիտալ ներդրումներով: Էլեկտրաէներգիայի սակագնի հետագա փուլ առ փուլ բարձրացումը կկատարվի ըստ ժամանակացույցի լրացուցիչ ճշգրտումների և ուսումնասիրությունների շնորհիվ:
Ուստի, հաշվի առնելով վերը նշվածը, Հանձնաժողովը որոշեց`
1. Հավանություն տալ սակագնային քաղաքականության իրականացման ժամանակացույցին (կցվում է):
2. 1997 թ. հունվարի 1-ից սահմանել էլեկտրաէներգիայի սպառողների համար հետևյալ սակագները.
Ցածր լարման (0.4 կվ) էլեկտրաէներգիա սպառողների համար` Ա.Ա.Հ.-ով
բնակչության գծով 1 աբոնենտի հաշվով ամսական մինչև 100 կվտժ օգտագործված էլեկտրաէներգիայի համար
- 13 դրամ/կվտժ
բնակչության գծով 1 աբոնենտի հաշվով ամսական 100 կվտժ-ից ավելի օգտագործված էլեկտրաէներգիայի համար
- 20 դրամ/կվտժ
այլ ցածր լարման սպառողների համար
- 20 դրամ/կվտժ
Բարձր լարման (6-10, 35 և ավելի կվ) էլեկտրաէներգիա
սպառողների համար`
Ա.Ա.Հ.-ով
- 17 դրամ/կվտժ
3. Գիշերային սպառման համար զեղչ սակագնի ներդրման հարցին Հանձնաժողովը կանդրադառնա ս.թ. դեկտեմբերի 2-րդ կեսերին:
Նախագահ Վ. Մովսիսյան