Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐԻ ՀԱՆԳՍՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 12. Կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերը

1. Կամավոր աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ծախսերի իրականացման նպատակով կամավորին ֆինանսական կամ գույքային միջոցները տրամադրվում են նախապես՝ Կազմակերպության կողմից, իսկ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերը փոխհատուցվում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում՝ այդ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 15-ը: Սույն մասում նշված լրացուցիչ ծախսերի փոխհատուցման առավելագույն չափը սահմանվում է նախապես՝ կողմերի գրավոր համաձայնությամբ:

2. Իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում Կազմակերպության կողմից կամավորին տրվում է, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ֆինանսական կամ գույքային միջոցներից կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցումից բացի, նաև ծախսերի հատուցում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգին և չափերին համապատասխան:

3. Սույն հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցները, հատուցումները կամ փոխհատուցումները կամավորին վճարվում են Հայաստանի Հանրապետության արժույթով՝ անկանխիկ եղանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։