Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Հոդված 17. Կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորությունները

1. Կամավոր աշխատանքի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված լիազոր մարմնի լիազորություններն են՝

1) կամավոր աշխատանքի բնագավառի պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը.

2) կամավոր աշխատանքի բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.

3) կամավոր աշխատանքի խթանման, ինչպես նաև կամավորության մշակույթի զարգացման ու տարածման վերաբերյալ առաջարկությունների, միջոցառումների մշակումը կամ իրականացման ապահովումը.

4) կամավոր աշխատանքի սուբյեկտներին տեղեկատվական, մեթոդական կամ խորհրդատվական աջակցության տրամադրումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։