Գլուխ 3 · ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Հոդված 13. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները
Հոդված 13. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները
1. Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները կողմերի փոխադարձ համաձայնության վրա հիմնված այն հարաբերություններն են, որոնք ծագում են կամավորի և Կազմակերպության միջև սույն օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարաբերությունները համարվում են քաղաքացիական-իրավական հարաբերություններ, իսկ կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը՝ քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հարաբերությունները չեն համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերություններ, իսկ պայմանագիրը՝ աշխատանքային պայմանագիր: