Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում`
Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «՝ սկսած բուծողի իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու պահից մինչև բուծողի իրավունքի տրամադրումը» բառերը փոխարինել «բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման և բուծողի իրավունքի տրամադրման միջև ընկած ժամանակահատվածում» բառերով.
2) 2-րդ մասի «ենթադրում» բառը փոխարինել «ընդգրկում» բառով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.
«3. Հայտատուն ցանկացած անձի նկատմամբ համարվում է բուծողի իրավունքի կրող, որը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակահատվածում կատարել է գործողություններ, որոնք իրավունքը շնորհվելուց հետո պահանջում են բուծողի թույլտվությունը, ինչպես նախատեսված է սույն օրենքի 13-րդ հոդվածով։ Հայտատուն պետք է ունենա լիցենզիայի պայմանագրեր կնքելու և դատական վարույթ հարուցելու նույն իրավունքները, որոնք տրվում են բուծողին համապատասխան սորտի համար հայտի ներկայացման օրը։ Սույն մասով վերապահված իրավունքները համարվում են երբեք չտրամադրված, եթե իրավունքը չի տրվում:
4. Ժամանակավոր պահպանությունն ուժի մեջ է մտնում միայն այն անձանց նկատմամբ, որոնց բուծողը ծանուցել է հայտի ներկայացման մասին։»։