Անցնել բովանդակությանը

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Ցանկացած» բառը փոխարինել «Յուրաքանչյուր» բառով, «ապահովի նրա» բառերը՝ «ապահովի դրա հիմնական նշանակությունը և» բառերով և նույն մասը «այդ» բառից հետո լրացնել «՝ որպես սորտի անվանում գրանցված» բառերով.

2) 2-րդ մասի «ցանկացած այլ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր» բառով, իսկ «ՈՒՊՈՎ-ի որևէ անդամ պետության» բառերը՝ «որևէ ՈՒՊՈՎ անդամի» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Երրորդ անձանց նախկին իրավունքները ենթակա չեն վերանայման։ Եթե նախկինում ձեռք բերված իրավունքի պատճառով սորտի անվանման գործածումն արգելվում է համաձայն սույն հոդվածի 8-րդ մասի, ապա լիազոր մարմինը բուծողից պահանջում է սորտի համար ներկայացնել այլ անվանում:».

4) 5-րդ մասի «անդամ պետություններում» բառերը փոխարինել «անդամներում» բառով.

5) 6-րդ մասից հանել «ՈՒՊՈՎ-ի կանոնադրությամբ հաստատված կարգով» բառերը.

6) 8-րդ մասի «Յուրաքանչյուր ոք» բառերը փոխարինել «Ցանկացած անձ» բառերով, «չեն խոչընդոտում սորտի անվանման օգտագործմանը» բառերը՝ «կանխում են այդպիսի օգտագործումը» բառերով և նույն մասից հանել «կամ ՈՒՊՈՎ-ի անդամ պետության» բառերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։