Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում`

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) վերնագրի «շրջանակները» բառը փոխարինել «բացառությունները» բառով.

2) 1-ին մասի 3-րդ կետի «13-րդ հոդվածի 5-րդ» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 4-րդ» բառերով, իսկ «նոր» բառը՝ «այլ» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-4-րդ մասերով.

«2. Բուծողի իրավունքների խախտում չի համարվում ողջամիտ սահմաններում և բուծողների օրինական շահերի պահպանության դեպքում ֆերմերների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանկում ներառված պահպանվող սորտերի կամ սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված սորտերի՝ անձնական տնտեսություններում մշակության արդյունքով ստացված բերքի օգտագործումը բազմացման նպատակով։

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունները չեն վերաբերում պտղատու, բանջարային մշակաբույսերին, դեկորատիվ և անտառային բույսերին, որոնց ցանկը սահմանում է լիազոր մարմինը։

4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ողջամիտ սահմանները և բուծողի օրինական շահերի պահպանության միջոցները սահմանում է լիազոր մարմինը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։