Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`
Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք, ով ՈՒՊՈՎ անդամներից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանության հայտ, 12 ամիս ժամկետով օգտվում է առաջնության իրավունքից՝ մեկ այլ ՈՒՊՈՎ անդամի լիազոր մարմին նույն սորտի նկատմամբ բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման նպատակով։ Նշված ժամկետը հաշվարկվում է առաջին հայտը ներկայացնելու օրվանից:
Հայտը ներկայացնելու օրը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում:».
2) 2-րդ մասը «օրվանից» բառից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Առաջնության ժամկետի ավարտից կամ առաջին հայտը մերժվելուց կամ հետ կանչվելուց հետո բուծողին տրվում է երկու տարի ժամկետ՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն փորձարկումների իրականացման համար պահանջվող տեղեկատվությունը, փաստաթուղթը կամ նյութերը լիազոր մարմնին տրամադրելու համար։»։