Հոդված 1
Հոդված 1.
«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) տասնյոթերորդ հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«արտադրական կանեփի վերամշակման գործընթաց՝ արտադրական կանեփի բույսերի չորացումը, արտադրական կանեփի բուսախեժի առանձնացումը բույսերից, որոնցից այն ստացվում է, ինչպես նաև այն գործընթացները, որոնց միջոցով ստացվում են յուղ, թուղթ, շինանյութ, թել կամ այլ վերամշակվող նյութեր.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ քսաներորդ հասկացությունով.
«արտադրական կանեփի չորացված զանգված՝ մշակման գործընթացում խոնավության կորստի արդյունքով ստացված զանգված:»: