Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2005-07-04-ից մինչև 2018-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 6-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով`

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (14 մայիսի 1997 թվականի, ՀՕ-118) 6-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով`

«Հոդված 6.1. 1. ԱԱՀ վճարողների կողմից «ԱՏԳԱԱ-8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475» ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունը հաշվարկվում է`

ա) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները գերազանցում են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտից հետո հարկ վճարողները մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորություն չեն ունենում.

բ) եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտը հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված հարկվող գործարքների համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված և պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարները պակաս են ներմուծված ապրանքների համար ավելացված արժեքի հարկի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա այդ տարբերությունը հարկ վճարողի կողմից ենթակա է վճարման պետական բյուջե` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու հաշվետու ժամանակաշրջանում:

3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում կազմակերպությունն իրականացրել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոս հաշվարկային մեծությունը սույն հոդվածի 2-րդ մասի կիրառման նպատակով ավելացվում է այդ մասով նախատեսված` պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարներին:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։