Հոդված 6. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները
Հոդված 6. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները
Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)՝
1) մշակում և իրականացնում է պետական միասնական քաղաքականություն.
2) իր լիազորությունների շրջանակներում մշակում է օրգանական գյուղատնտեսական մթերքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և իրացման կանոնները, ինչպես նաև բնագավառը կանոնակարգող նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերը.
3) իր սահմանած կարգով վարում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանը.
4) պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական վերահսկողություն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերի նկատմամբ.
5) իր իրավասությունների շրջանակներում ընդունում է կարգեր, կանոններ և այլ նորմատիվ ակտեր.
6) նպաստում է օրգանական գյուղատնտեսության բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնմանը, առաջավոր փորձի և գիտական նվաճումների ներդրմանը, կադրերի պատրաստմանը.
7) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավասություններ:
(6-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-144-Ն)