Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 6. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրգանական գյուղատնտեսության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

Օրգանական գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)՝

1) մշակում և իրականացնում է պետական միասնական քաղաքականություն.

2) իր լիազորությունների շրջանակներում մշակում է օրգանական գյուղատնտեսական մթերքի արտադրության, պահպանման, վերամշակման, փոխադրման և իրացման կանոնները, ինչպես նաև բնագավառը կանոնակարգող նորմատիվ իրավական այլ ակտերի նախագծերը.

3) իր սահմանած կարգով վարում է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանը և հրապարակում պաշտոնական կայքէջում.

4) պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ համատեղ իրականացնում է պետական վերահսկողություն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունից մինչև վերջնական սպառումն ապրանքային շարժի բոլոր փուլերի նկատմամբ.

5) իր իրավասությունների շրջանակներում ընդունում է կարգեր, կանոններ և այլ նորմատիվ ակտեր.

6) նպաստում է օրգանական գյուղատնտեսության բնագավառում միջազգային համագործակցության ընդլայնմանը, առաջավոր փորձի և գիտական նվաճումների ներդրմանը, կադրերի պատրաստմանը.

7) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավասություններ:

(6-րդ հոդվածը լրաց. 28.09.16 ՀՕ-144-Ն, 24.05.23 ՀՕ-180-Ն)

(24.05.23 ՀՕ-180-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։