Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում՝
1) հանել ԱՏԳ ԱԱ 3003 ծածկագրով տողը.
2) ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրով տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«3006 30 000 0 կոնտրաստային նյութեր՝ ռենտգենաբանական հետազոտությունների համար, ախտորոշիչ ռեագենտներ, որոնք նախատեսված են հիվանդներին բժշկական նպատակներով ներարկելու համար կոնտրաստային նյութեր
3006 60 000 0 քիմիական հակաբեղմնավորիչներ, որոնք պատրաստված են հորմոնների, 2937 ապրանքային դիրքի այլ միացությունների կամ սպերմիցիդների հիման վրա հակաբեղմնավորիչներ»: