Հոդված 1
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի «18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.19-18․24-րդ կետերով.
«18.19. Հրագործական արտադրատեսակների արտադրություն բազային տուրքի
1000-ապատիկի
չափով
18.20. Հրագործական արտադրատեսակների ներմուծում բազային տուրքի 2000-ապատիկի չափով
18.21. Հրագործական արտադրատեսակների առևտուր (իրացում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.22. Հրագործական արտադրատեսակների պահեստավորում բազային տուրքի 700-ապատիկի չափով
18.23. Հրագործական արտադրատեսակների տեղափոխում բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.24. Հրագործական արտադրատեսակների կիրառում
(շահագործում) (բացառությամբ կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների I և II դասերի) բազային տուրքի 400-ապատիկի չափով»: