Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.16-րդ հոդվածում՝
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 169.16-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9․ Պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման, արտահանման, առևտրի, պայթեցման աշխատանքների կատարման, պահեստավորման, տեղափոխման կամ կիրառման լիցենզավորման պահանջները և պայմանները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».
2) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10․ Հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, արտահանման, կիրառման, առևտրի, պահեստավորման կամ տեղափոխման լիզենզավորման պահանջները կամ պայմանները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երեքհազարապատիկի չափով:».
3) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11․ Կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների՝ պետական և համայնքային նշանակության կամ պետական և համայնքային մասնակցությամբ միջոցառումների համար ներմուծման կամ կիրառման թույլտվության պայմանները կամ պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից մինչև երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.
«11.1. 16 տարին չլրացած անձանց կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։
Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»: