Հոդված 6. Փրկարար ուժերի խնդիրները
Հոդված 6. Փրկարար ուժերի խնդիրները
Փրկարար ուժերի հիմնական խնդիրներն են`
ա) մշտական պատրաստականության ապահովումը.
բ) փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարումը.
գ) սպասարկվող տարածքներում և օբյեկտներում արտակարգ իրավիճակների կանխումը, հնարավոր հետևանքների նվազեցումը և վերացումը.
դ) մասնագիտական մակարդակի պահպանումը և բարձրացումը.
ե) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը.
զ) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում ուսուցմանը.
է) օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված դեպքերում` մասնակցությունը փրկարարական գործի համար անհրաժեշտ միջոցների փորձարկմանը:
2. Փրկարարական կազմավորումների վրա դրվող խնդիրների ողջ ծավալը որոշում է դրանց ստեղծող մարմինը, որն ամրագրվում է կազմավորումների կանոնադրությամբ: