Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-10-29-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 15. Փրկարարների իրավունքները

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 15. Փրկարարների իրավունքները

1. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում ընդգրկված փրկարարներն աշխատանքների կատարման վայր մեկնելու նպատակով իրավունք ունեն արտահերթ ձեռք բերելու տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկելու տոմսեր:

2. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքների ժամանակ փրկարարներն իրավունք ունեն`

ա) ստանալու իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն` իրենց իրավասությունների շրջանակներում.

բ) պահանջելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող բոլոր անձանցից պահպանել անվտանգության կանոնները.

գ) արտակարգ իրավիճակի վայրում մուտք գործելու բնակելի և արտադրական տարածքներ ու կազմակերպություններ.

դ) մարդկանց փրկության և ծայրահեղ անհրաժեշտության դեպքում օգտագործելու արտակարգ իրավիճակի վայրում գտնվող կապի, տրանսպորտի և նյութական այլ միջոցներ` հետագա համարժեք փոխհատուցման պայմանով:

3. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներին մասնակցող փրկարարներն ունեն հատուկ սննդով ապահովման, բժշկական և հոգեբանական վերականգնման իրավունք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։