Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. Փրկարար ուժերի և փրկարարների գործունեության նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները
Հոդված 26. Փրկարար ուժերի և փրկարարների գործունեության նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման հիմնական աղբյուրները
Փրկարար ուժերի և փրկարարների գործունեության նյութատեխնիկական ապահովումն ու ֆինանսավորումը կատարվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների, կազմակերպությունների միջոցների և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
Լիազոր մարմնի կողմից փրկարարական աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարմանն ընդգրկված փրկարարների գործունեության, փրկարարների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: