Հոդված 11. ․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
Հոդված 11․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին հոդվածով.
«Հոդված 28.1. Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելը
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը Կառավարության սահմանած կարգով ապահովվում է բնակելի տարածությամբ: Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով և չափով:»։