Հոդված 15. ․ Օրենքի 36-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 15․ Օրենքի 36-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու և (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու և (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը (սույն հոդվածում այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հանձնաժողովը բաղկացած է յոթ անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը և հարկադիր կատարման ծառայության երեք աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, և արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ:
3. Հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջև:
4. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկման դրված հարցը համարվում է մերժված:
5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:
6. Հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»։