Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2.

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «փոխադրումների համար» բառերը փոխարինել «փոխադրումներին» բառով.

2) 4-րդ կետից հանել «և դրանց փոխադրման համար տրամադրվող թույլտվությունների ժամկետները» բառերը.

3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-11-րդ կետերով.

«7) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը.

8) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ որակավորման քննություններ հանձնելու պահանջները, մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը.

9) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները.

10) հաստատում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ձևը և տրման կարգը.

11) հաստատում է անվտանգության մասնագետի մասնագիտական վերապատրաստման վկայականի ձևը և տրման կարգը։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։