Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) անցնում է առանձին դասերի վտանգավոր բեռներ փոխադրելու մասնագիտական վերապատրաստում, հանձնում է որակավորման քննություններ և դրանց դրական արդյունքի հիման վրա ստանում է վարորդի մասնագիտական վերապատրաստման վկայական։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Վտանգավոր բեռներ փոխադրողը ապահովում է վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայականի ստացումը։
5. Վտանգավոր բեռներ փոխադրողը, «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրով (ԱԴՌ) նախատեսված պահանջներին համապատասխան, պետք է ունենա վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման գործընթացը կազմակերպող անվտանգության մասնագետ, որը պետք է անցնի մասնագիտական վերապատրաստում, հանձնի որակավորման քննություն և դրա դրական արդյունքի հիման վրա ստանա մասնագիտական վերապատրաստման վկայական։»։