Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը «շենքերն ու շինությունները» բառերից հետո լրացնել «՝ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) դասակարգման համաձայն» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.
«10) մասնագիտական վերապատրաստման վկայական՝ վտանգավոր բեռներ փոխադրելու պահանջների մասնագիտական ստուգման դրական արդյունքի հիման վրա վարորդներին և անվտանգության մասնագետներին տրվող համապատասխան նմուշի փաստաթուղթ.
11) մասնագիտական վերապատրաստում՝ վտանգավոր բեռների փոխադրման պահանջների կազմակերպման, անվտանգ փոխադրումների իրականացման, վթարների հավանականության նվազեցման, ինչպես նաև վթարային արձագանքման վերաբերյալ «Վտանգավոր բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին» եվրոպական համաձայնագրի (ԱԴՌ) պահանջներին համապատասխան ծրագրերով վարորդների և անվտանգության մասնագետների մասնագիտական ուսուցում, որն իրականացնելու են վտանգավոր բեռներ փոխադրելու՝ մասնագիտական վերապատրաստման գործունեություն իրականացնելու լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
12) հատուկ վտանգավոր բեռներ՝ վտանգավոր բեռներ, որոնք իրենց ֆիզիկաքիմիական հատկություններով մարդկանց կյանքին ու առողջությանը պատճառող վնասի և շրջակա միջավայրի համար վտանգավորության բարձր աստիճան ունեն և ցանկացած տեսակի մեկուսացում են պահանջում։»։