Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
3. Վտանգավոր բեռների փոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ապահովել անվտանգության մասնագետների առկայությունը և վերապատրաստումը, վարորդների մասնագիտական վերապատրաստումը:
Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
2023 թ. հոկտեմբերի 23
Երևան
ՀՕ-297-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: