Հոդված 9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի բնագավառում`
ա) սահմանում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները, ինչպես նաև սակագների ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը.
բ) սահմանում է փոստային կապի ազգային օպերատոր.
գ) լիազորում է փոստային կապի ազգային օպերատորին մատուցելու փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրելու Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.
դ) սահմանում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների կարգավորման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի չստացած եկամուտների փոխհատուցման կարգը.
ե) սահմանում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին.
զ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ: