Հոդված 9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները փոստային կապի բնագավառում
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոստային կապի բնագավառում`
ա) (կետն ուժը կորցրել է 09.04.07 ՀՕ-173-Ն)
բ) սահմանում է փոստային կապի ազգային օպերատոր.
գ) լիազորում է փոստային կապի ազգային օպերատորին մատուցելու փոստային կապի ունիվերսալ ծառայություններ, Համաշխարհային փոստային միության ակտերին համապատասխան միջազգային փոստային կապի ծառայություններ և կրելու Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը.
դ) սահմանում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների կարգավորման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի չստացած եկամուտների փոխհատուցման կարգը.
ե) սահմանում է փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին.
զ) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ.
է) հաստատում է փոստային կապի բնագավառում մոնիտորինգի իրականացման կարգը.
ը) hաստատում է փոստային կապի օպերատորի գործունեության և սուրհանդակային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերը.
թ) հաստատում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային և սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը:
(9-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-173-Ն, լրաց. 07.12.22 ՀՕ-507-Ն, 24.05.23 ՀՕ-182-Ն, 03.10.23 ՀՕ-304-Ն)
(07.12.22 ՀՕ-507-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.05.23 ՀՕ-182-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.10.23 ՀՕ-304-Ն օրենքն ունի անցումային դրույթ)