Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 18. Փոստային կապի ծառայությունների սակագները

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 18. Փոստային կապի ծառայությունների սակագները

Փոստային կապի ծառայությունների սակագները, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, սահմանում է փոստային կապի օպերատորը:

Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի ունիվերսալ ծառայությունները մատուցվում են միանման և միասնական սակագներով, որոնց ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Փոստային կապի ազգային օպերատորի կողմից փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցման հետևանքով փոստային կապի ազգային օպերատորի չստացած եկամուտները ենթակա են փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Առաքվող նամակագրական թղթակցության վճարը հաստատող փոստային վճարման պետական վաճառված նշանները հետ չեն ընդունվում և չեն փոխանակվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։