Գլուխ 3 · ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 18. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագները
Հոդված 18. Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագները
(վերնագիրը փոփ. 11.05.11 ՀՕ-157-Ն)
Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագները, բացառությամբ փոստային կապի ունիվերսալ ծառայությունների, սահմանում է փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի օպերատորը:
Առաքվող նամակագրական թղթակցության վճարը հաստատող փոստային վճարման պետական վաճառված նշանները հետ չեն ընդունվում և չեն փոխանակվում:
(18-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-173-Ն, փոփ., խմբ. 11.05.11 ՀՕ-157-Ն)