Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-19-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 7. Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 7. Փոստային առաքանու և դրամական միջոցների փոստային փոխադրությունների պահպանությունը

Փոստային կապի օպերատորների միջև փոստային առաքանիների և դրամական միջոցների ընդունումը և հանձնումն իրականացվում են՝ ապահովելով հանձնվող և ընդունվող փոստային առաքանիների և դրամական միջոցների ճշգրիտ հաշիվը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Թերություններով (ուղեկից փաստաթղթերում նշված քաշից տարբերություն, փաթեթավորման, կնիքների, կապերի և այլ թերություններ) փոստային առաքանու հայտնաբերման դեպքում փոստային կապի օպերատորը պարտավոր է ձևակերպել և այդպիսի փոստային առաքանին հանձնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Փոստային կապի ազգային օպերատորն օրենքով սահմանված կարգով իրավասու է ունենալու քաղաքացիական և ծառայողական զենք, որն անհրաժեշտ է պահպանելու համար փոստային առաքանին և դրամական միջոցները, ինչպես նաև փոստային կապի օբյեկտները:

Շինությունները, որտեղ իրականացվում են փոստային առաքանու մշակումը և դրամական միջոցների պահպանումը, պետք է կահավորված լինեն պաշտպանական և հակահրդեհային միջոցներով:

Ինքնաթիռները, փոստային վագոնները, ավտոմեքենաները և տրանսպորտային այլ միջոցներ, որոնք փոխադրում են փոստային առաքանի ու դրամական միջոցներ, պետք է սարքավորված լինեն այնպես, որ բացառվի համապատասխան տարածքներ կողմնակի անձանց մուտքի հնարավորությունը:

Փոստային կապի օպերատորն իրավասու է ունենալու փոստային անվտանգության ստորաբաժանումներ և պաշտպանության միջոցներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։