Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 1998-01-31Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Հարկման օբյեկտներ են`

ա) «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպական իրավական տեսակի բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև բանկերի (այսուհետ` ձեռնարկություններ) հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված գույքը` բացառությամբ այն գույքի, որի կազմը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) սեփականության իրավունքով պատկանող բնակելի տները, բնակարանները, ամառանոցները, ավտոտնակները, կացարաններն ու շինությունները, այլ կառույցները (այսուհետ` շինություններ), դրանց ընդհանուր արժեքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը 850 անգամ գերազանցող մասով, բայց ոչ պակաս ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազագույն աշխատավարձի սահմանված չափի 300-ապատիկը գերազանցող մասից, անասունները` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նորմաները գերազանցող մասով, անվավոր և թրթուրավոր մեքենաները, այլ ինքնագնաց մեքենաներն ու մեխանիզմները:

Քաղաքացիների կողմից շինությունները ձեռնարկություններին օգտագործման հանձնելու դեպքում հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց լրիվ արժեքը:

Հայաստանի Հանրապետությունում հարկման օբյեկտ հանդիսացող գույքի գնահատման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության համաձայնությամբ:

(3-րդ հոդվածը փոփ. 25.10.95 ՀՕ-11)

Գլուխ 3. գույքահարկի դրույքաչափերը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։